ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նորածնի խնամք և հիվանդությունների վարում առողջության առաջնային պահպանման օղակում»

2023թ. ապրիլի 25-ից մայիսի 11–ը կրկնողաբար Երևան քաղաքում, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Մանկական հիվանդությունների ամբիոնի կողմից կանցկացվի «Նորածնի խնամք և հիվանդությունների վարում առողջության առաջնային պահպանման օղակում» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ առաջնային օղակում երեխաների հսկողություն իրականացնող և նորածիններին արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող բժիշկներ (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, նեոնատոլոգներ): Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 35 տեսական և 7 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 235310, 011 300088 հեռախոսահամարներով:

Ծրագիր