ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Իմունիզացիայի ազգային ծրագրի բաղադրիչները, պատվաստումների պլանավորումը և իրականացումը՝ գործնական հմտությունների ուսուցանմամբ»

2023թ.-ի ապրիլի 25-ից մայիսի 2–ը (կրկնողաբար) Երևան քաղաքում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Մանկաբուժության ամբիոնի կողմից կանցկացվի «Իմունիզացիայի ազգային ծրագրի բաղադրիչները, պատվաստումների պլանավորումը և իրականացումը՝ գործնական հմտությունների ուսուցանմամբ» թեմայով 5-օրյա դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ԱԱՊ օղակի բուժքույրեր: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 15 տեսական և 6 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 884437, 091419894 հեռախոսահամարներով:

Ծրագիր