ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ախտորոշման մեթոդները օրթոդոնտիայում»
2023 թվականից կրկնողաբար Երևան քաղաքում «Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից կանցկացվի «Ախտորոշման մեթոդները օրթոդոնտիայում» թեմայով կատարելագործման դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ օրթոդոնտներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 15 տեսական և 25 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր