ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Կանանց առավել հաճախ հանդիպող սեռական խանգարումներ»

2023 թվականի մայիսից կրկնողաբար Երևան քաղաքում և/կամ առցանց («Զում» հարթակ) «Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից կանցկացվի «Կանանց առավել հաճախ հանդիպող սեռական խանգարումներ» թեմայով կատարելագործման դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ սեքսոպաթոլոգներ, հոգեբույժներ, հոգեթերապևտներ, գինեկոլոգներ, ուրոլոգներ, էնդոկրինոլոգներ, նյարդաբաններ, մաշկավեներաբաններ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 10 տեսական և 2 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010583101 հեռախոսահամարով:

Ծրագիր