ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բուժական մերսման առանձնահատկությունները»
2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 31-ը Երևան քաղաքում, «Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից կանցկավի «Բուժական մերսման առանձնահատկությունները» թեմայով կատարելագործման դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ բուժական մերսողներ, կինեզիոթերապիստներ, բուժքույրեր։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 22 տեսական և 78 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր