ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրոկովկասյան սրտաբանության կոնգրես 2023»

2023 թվականի մայիսի 12–13–ը Երևան քաղաքում «Հայաստանի սրտաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից «Սանտե Արմենի» հայ–ֆրանսիական բարեգործական կազմակերպության և Հայ–ֆրանսիական հիվանդանոցի հետ համատեղ կանցկացվի «Եվրոկովկասյան սրտաբանության կոնգրես 2023» թեմայով գիտաժողով: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, սրտաբաններ, ինվազիվ սրտաբաններ, առիթմոլոգներ, սրտային վիրաբույժներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 9 տեսական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 077234994 հեռախոսահամարով:

Ծրագիր