ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքները»

2023թ. մայիսի 8-13-ը, մայիսի 22-27-ը, հունիսի 5-10-ը և հունիսի 19-24-ը կրկնողաբար Արմավիրի և Լոռու մարզերում, «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կանցկացվի «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքները» թեմայով 6-օրյա դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, բուժքույրեր: Մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 28 տեսական և 4 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010285598, 055052222 հեռախոսահամարով:

Ծրագիր