ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Լաբորանտների կատարելագործում»
2023 թվականի մայիսի 15-ից մինչև հունիսի 2-ը կրկնողաբար, Երևան քաղաքում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի կողմից կանցկացվի «Լաբորանտների կատարելագործում» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ լաբորանտներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 տեսական և 17 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր