ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պացիենտ-բուժաշխատող հաղորդակցման հիմունքները»

2023թ․ հունիսի 12-ից հուլիսի 20-ը (յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին) կրկնողաբար Երևան քաղաքում «Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից կանցկացվի «Պացիենտ-բուժաշխատող հաղորդակցման հիմունքները» թեմայով կատարելագործման դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ավագ բուժաշխատողներ, միջին բուժաշխատողներ։ Մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական և 2 գործնական կրեդիտ: Մասնակից միջին բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 2 տեսական և 1 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 091389787 հեռախոսահամարով:

Ծրագիր