ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական մայրցամաքային մասնաճյուղի (SIOP Asia) ամենամյա համաժողով (Մաս 1, 2, 3, 4)»

2023 թվականի մայիսի 18–21-ը Երևան քաղաքում միաժամանակ առցանց («Զում» հարթակ) «Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ․Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ հետ համատեղ կանցկացվի «Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական մայրցամաքային մասնաճյուղի (SIOP Asia) ամենամյա համաժողով (Մաս 1, 2, 3, 4)»: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկական ուռուցքաբաններ և արյունաբաններ, մանկական վիրաբույժներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, ճառագայթային ուռուցքաբաններ, ճառագայթաբաններ, ուռուցքաբաններ, արյունաբաններ, բուժքույրեր։ Մաս 1-ի մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, մաս 2-ի մասնակից ավագ բուժաշխատողներին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, մաս 3-ի մասնակից ավագ բուժաշխատողներին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, մաս 4-ի մասնակից ավագ բուժաշխատողներին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 3 տեսական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 098 296 958 հեռախոսահամարով:

Ծրագիր