ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Թվային տեխնոլոգիաների կիրառումը ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում»
2023 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքում «Շարունակական Մասնագիտական Զարգացման (ՇՄԶ) հայկական ասոցիացիա» ՀԿ կողմից կանցկացվի «Թվային տեխնոլոգիաների կիրառումը ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» թեմայով գիտաբժշկական սեմինար: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ստոմատոլոգներ, դիմածնոտային վիրաբույժներ: Սեմինարի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 093818389 հեռախոսահամարով:
Ծրագիր