ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Թմրանյութերի օգտագործումը

2023 թվականի հունիսի 2-ին Երևան քաղաքում «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից կանցկացվի «Թմրանյութերի օգտագործումը՝ որպես բնակչության տարբեր տարիքային խմբերի առողջապահական և սոցիալ-տնտեսական բարեկեցության հիմնախնդիր» թեմայով կոնֆերանսը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մեծահասակների և մանկական հոգեբաններ, հոգեբույժներ, բժշկական թունաբաններ, թմրաբաններ, կլինիկական հոգեբաններ, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետներ, հանրային առողջության մասնագետներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ,մանկաբույժներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 099617612 հեռախոսահամարով:

Ծրագիր