ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պրոթեզավորում իմպլանտների վրա։ Մանրամասներ, որոնք որոշում են արդյունքները»
2023թ. հունիսի 3-ին Երևան քաղաքում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կանցկացվի «Պրոթեզավորում իմպլանտների վրա։ Մանրամասներ, որոնք որոշում են արդյունքները» թեմայով գիտագործնական դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ բժիշկ-ստոմատոլոգներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական և 1 գործնական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 094002508 հեռախոսահամարով:
Ծրագիր