ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Կանխարգելիչ սրտաբանության դերն առաջնային պահպանման բուժհաստատություններում (ըստ ESC ուղեցույցների)»
2022թ. մարտի 26-ին Գյումրի քաղաքում (կրկնողաբար ք. Երևանում և ՀՀ մարզերում) Սրտաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ սրտաբանների խմբի կողմից կանցկացվի «Կանխարգելիչ սրտաբանության դերն առաջնային պահպանման բուժհաստատություններում (ըստ ESC ուղեցույցների)» թեմայով սեմինարը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ սրտաբաններ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 2 տեսական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 093699328 հեռախոսահամարով:
Ծրագիր