ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մոր, մանկան և ընտանիքի բարեկամ ծննդատներ»

2023 թվականից կրկնողաբար առցանց («Զում» հարթակ) «Միշել Օդեն Մայր կենտրոն» ՀԿ կողմից ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ հետ համատեղ կանցկացվի «Մոր, մանկան և ընտանիքի բարեկամ ծննդատներ» թեմայով գիտաթեմատիկ դասախոսությունների շարքը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, նեոնատոլոգներ, մանկաբույժներ, մանկաբարձուհիներ, բուժքույրեր: Մաս 1-12-ի մասնակիցներ ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 68 տեսական կրեդիտ, մաս 1-12-ի մասնակիցներ միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 54 տեսական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 098596321 հեռախոսահամարով:

Ծրագիր