ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտության դերը հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն ասպեկտներում»

2023թ․ հունիսի 12-ին Երևան քաղաքում Վիրաբուժական էնդոսկոպիայի հայկական ասոցիացիայի կողմից կանցկացվի «Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտության դերը հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն ասպեկտներում» թեմայով կոնֆերանսը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ էնդոսկոպիստներ, ուռուցքաբաններ, ընդհանուր վիրաբույժներ, գաստրոէնտերոլոգներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 094331474 հեռախոսահամարով:

Ծրագիր