ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ախտաբանություն, միջազգային հմտությունների և փորձի փոխանակում» սատելիտային սիմպոզիում

2023 թ․ հուլիսի 7-8-ը Երևան քաղաքում Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի կողմից կանցկացվի «Ախտաբանություն, միջազգային հմտությունների և փորձի փոխանակում» սատելիտային սիմպոզիումը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ախտաբաններ, բջջաբաններ, ուռուցքաբաններ, նյարդավիրաբույժներ, մաշկաբաններ, էնդոկրինոլոգներ, գինեկոլոգներ, նեֆրոլոգներ, գաստրոէնտերոլոգներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 15 տեսական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 096309106 հեռախոսահամարով:

Ծրագիր