ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Վիրաբուժության ժամանակակից խնդիրները»
2023 թվականից կրկնողաբար Երևան քաղաքում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կանցկացվի «Վիրաբուժության ժամանակակից խնդիրները» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ընդհանուր վիրաբույժներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, շտապ օգնության մասնագետներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 105 տեսական և 70 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 235310, 011 300088 հեռախոսահամարներով:
Ծրագիր