ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Անհետաձգելի և աղետների բժշկություն»
2023 թ․հունիսի 20-ից հուլիսի 3-ը Երևան քաղաքում «Էրեբունի» ԲԿ կողմից, Անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնի հետ համատեղ կանցկացվի «Անհետաձգելի և աղետների բժշկություն» թեմայով ուսումնավարժական դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ավագ և միջին բուժաշխատողներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական և 63 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 093177717, 04340ll72, 0930727l0 հեռախոսահամարներով:
Ծրագիր