ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկական ոսկրահոդային ինֆեկցիաների վարման սիմպոզիում»
2023թ․ հուլիսի 5-ին Երևան քաղաքում միաժամանակ առցանց («Զում» հարթակ) ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» ԲԿ հետ համատեղ կանցկացվի «Հայաստանի 6-րդ բժշկական համագումարի շրջանակներում կազմակերպված «Մանկական ոսկրահոդային ինֆեկցիաների վարման սիմպոզիում»»-ը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, ընդհանուր վիրաբույժներ, օրթոպեդներ, մանկական վիրաբույժներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 095005231 հեռախոսահամարով:
Ծրագիր