ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Արդյունավետ հաղորդակցման հմտություններ․ ինչպե՞ս հաղորդել վատ լուրը»

2023 թվականից կրկնողաբար Երևան և Դիլիջան քաղաքներում և/կամ առցանց («Զում» հարթակ) ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից «ՏաՀույս» ՍՊԸ հետ համատեղ կանցկացվի «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ․ ինչպե՞ս հաղորդել վատ լուրը» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ավագ բուժաշխատողներ, միջին բուժաշխատողներ, առողջապահության կազմակերպիչներ: Մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 10 տեսական և 7 գործնական կրեդիտ, միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 8 տեսական և 5 գործնական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 077199982 հեռախոսահամարով:

Ծրագիր