ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկաբուժության ակտուալ հարցեր»
2023 թվականից կրկնողաբար Երևան քաղաքում և/կամ առցանց («Զում» հարթակ) «Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից կանցկացվի «Մանկաբուժության ակտուալ հարցեր» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկապարտեզի, դպրոցների, մանկական պոլիկլինիկաների, ստացիոնարների և ընտանեկան բուժքույրերի համար։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 51 տեսական և 9 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր