ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկաբուժական առավել տարածված խնդիրների վարման ժամանակակից մոտեցումները (մաս 1, մաս 2, մաս 3)»

2023 թվականից կրկնողաբար քաղաք Երևանում և ՀՀ մարզերում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կանցկացվի «Մանկաբուժական առավել տարածված խնդիրների վարման ժամանակակից մոտեցումները (մաս 1, մաս 2, մաս 3)» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, օրթոպեդ-վնասվածքաբաններ, մանկական օրթոպեդ-վնասվածքաբաններ, մանկական վիրաբույժներ, ընդհանուր վիրաբույժներ: Մաս 1-ի մասնակիցներին կշնորհվի՝ ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, մաս 2-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, մաս 3-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 1 տեսական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010235310, 011300088 հեռախոսահամարներով:

Ծրագիր