ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ. Պաշտոնի անվանում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի եվ տուբերկուլոզի դեմ պայքարի լրիվ պետական ֆինանսավորման անցման կայունությունը ապահովող միջոցառումների համակարգողի թափուր հաստիք Երևան, ՀՀ Բացման օր՝ հուլիսի 19, 2019թ. Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ օգոստոսի 2, 2019թ. Մեկնարկ` հնարավորինս շուտ Աշխատավարձ՝ Մրցակցային Դիմելու ընթացակարգ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունները (CVs), ինչպես նաև նախկին գործատուներից առնվազն մեկ երաշխավորագիր ուղարկեն secretariat.ccm@gmail.com էլեկտրոնային հասցեով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Պարտավորություններ՝ Համակարգողը ապահովում է հետևյալ աշխատանքների կատարումը` 1. Իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դեմ պայքարի լրիվ պետական ֆինանսավորման անցման կայունությունը ապահովող միջոցառումների (այսուհետ` Միջոցառումներ) աշխատանքները` համագործակցելով այլ կազմակերպությունների և անձանց հետ: 2. Անցումային պատրաստվածության պլանի, Անցումային և կայունության պլանի, ինչպես նաև այլ համապատասխան փաստաթղթերի վրա հիմնվելով մշակել մանրամասն ճանապարհային քարտեզներ, որոնք հստակ կսահմանեն միջանկյալ գործողությունները, նպատակները և իրականացնող/պատասխանատու մարմինները (պատասխանատու անհատներին, մշտադիտարկման չափորոշիչներ): 3. Համակարգել տեղեկատվությունն ու գործընթացները՝ ապահովելով ՄՀՀ-ի շարունակական աշխատանքների իրականացումը կայունության և անցումային առաջնայնությունների իրականացման հարցում, մասնավորապես՝ 3. ՄՀՀ-ի անցումային և կայունության աշխատանքային խմբին և ՄՀՀ քարտուղարությանը ներկայացնի ամսական հաշվետվություն նախապես մշակված ճանապարհային քարտեզի համապատասխան աշխատանքների վերաբերյալ, 3. ՄՀՀ Անցումային և կայունության խմբի անունից և/կամ վերջինիս հանձնարարականով ՄՀՀ նիստերի ժամանակ ներկայացնել անցումային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն և խնդիրներ առաջադրել ՄՀՀ-ի շրջանակում քննարկելու համար, 3. ՄՀՀ քարտուղարության և բոլոր այլ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների և անձանց հետ հանդիպումներ, աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու միջոցով օպերատիվ կերպով կառավարել համապատասխան գործողությունների իրականացումը: 4. Մշակել մշտադիտարկման և գնահատման մոտեցումներ, որոնք կապահովեն Անցումային և Կայունության պլանի հաջողությամբ իրականացումը, ներառյալ խոչընդոտների, խթանիչների և տեխնիկական աջակցության հետ կապված կարիքների արագ և վաղ հայտմաբերումն ու ներկայացումը որոշումների կայացնող մարմիններին: 5. Ապահովել Անցումային և կայունության պլանի իրականացման շարունակական մշտադիտարկումը և վերահսկողությունը, ներառյալ հաշվետվողականությունը: 6. Որպես փորձագետ, անմիջական մասնակցություն ունենալ երկրի Անցումային պլանում ներառված հետևյալ միջոցառումների իրականացմանը` 6. Անցումային պլանի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հակազդման Ազգային ծրագրերի համապատասխան ֆինանսավորման» 4-րդ բաժնով սահմանված միջոցառումներից բխող աշխատանքները, 6. Անցումային պլանի «Պետական գնումների համակարգի հզորացում» 11-րդ բաժնով սահմանված միջոցառումներից բխող աշխատանքները, 6. Անցումային պլանի «Մոնիտորինգ և գնահատում» 12-րդ բաժնով սահմանված միջոցառումներից բխող աշխատանքները, 7. Իրականացնել վերլուծություններ՝ հավաքելով առկա և հետագա ծրագրային և ֆինանսական տեղեկությունները, որոշելով բացթողումներն ու պահանջվող ռեսուրսները (ներառյալ տեխնիկական աջակցության կարիքները), ինչպես նաև հնարավորությունները: 8. Որոշել ազգային բարփոխումները/ գործընթացները/ ցանկացած այլ հնարավորություն, որը կարող է խթանել անցումային առաջնայնությունների իրականացումը (օրինակ՝ ազգային ապահովագրական սխեման, ԱԲՕ բարեփոխումներ և այլն) և հետագայում համակարգել կապը դրանց միջև: 9. Համակարգել առողջապահության ոլորտում աշխատող գործընկերներների աշխատանքը, որպեսզի իրականացվող միջոցառումների համահարթեցման միջոցով բարձրանա ազգային ծրագրերի արդյունավետությունը և կայունությունը: 10. Հետևել դոնոր կազմակերպությունների դրամաշնորհային համաձայնագրերի և Անցումային և կայունության պլանի մեջ նկարագրված համաֆինանսավորման պահանջները, ներառյալ երկրի բյուջեի կատարման հաշվետվությունների մշտադիտարկումը՝ կապված հիվանդության բաղադրիչի եւ առողջապահության ոլորտի հատկացումների հետ: Հարկ եղած դեպքում բացահայտել եւ նպաստել անցումային եւ կայունության գերակայությունների առաջխաղացման հետ կապված լավագույն փորձի տարածմանը (կամ հակառակը, Հայաստանից դեպի այլ երկրներ): Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում` հետդիպլոմային կրթական աստիճանով: • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հանրային առողջապահության ոլորտում կամ դրամաշնորհ ստացող պետական կազմակերպությունում` ցանկալի է ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառությամբ: • Պետական պահանջների և ընթացակարգերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգերի, ֆինանսավորման սկզբունքների և ուղեցույցների իմացություն: • Պրոֆեսիոնալ հաղորդակցման ունակություններ: • Բանակցային ունակություններ: • Հայերեն լեզվի գերազանց իմացություն: • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն: • Ռազմավարական մտածողություն, կազմակերպչական, պլանավորման և աշխատանքային առաջնահերթյությունների սահմանման ունակություններ: • Վերլուծական մտածելակերպ, նվիրվածություն աշխատանքին և պատասխանատվութուն: • MS Office-ի և մասնավորապես Excel ծրագրի գերազանց իմացություն: • Ճկունություն, անկախ և լարված պայմաններում աշխատելու ունակություն:

Ծրագիր