ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առողջապահական ծառայությունների ծախսերի հաշվարկման փորձագետ

ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) համակարգի ներդրման գործընթաց: 2023 թվականին ընդունվել է ԱՀԱ ներդրման հայեցակարգը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը ներառված է նաև Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում, ինչպես նաև Առողջապահության նախարարության 2023-2026 թթ․ ռազմավարական ծրագրում։ Ռազմավարական ծրագրերի միջոցառումներով նախատեսվում է, որ ԱՀԱ կներդրվի փուլային՝ սկսած 2024թ-ից, իսկ 2023 թվականը համարվում է ԱՀԱ ներդրման նախապատրաստման տարի, որի ընթացքում պետք է իրականացվեն հիմնական և նվազագույն ծառայությունների փաթեթներում ներառվող առողջապահական ծառայությունների և նորմատիվների հաշվարկման մեթոդաբանության մշակում/վերանայում, ինչպես նաև դրանց հաշվարկում, ԱՀԱ հիմնադրամի ներդրման գործընթացում պահանջվող ծախսերի միավորների գնահատում և ծախսերի հաշվարկում։

Ծրագիր