ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) համակարգի ներդրման գործընթաց: 2023 թվականին ընդունվել է ԱՀԱ ներդրման հայեցակարգը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը ներառված է նաև Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում, ինչպես նաև Առողջապահության նախարարության 2023-2026 թթ․ ռազմավարական ծրագրում։ Ռազմավարական ծրագրերի միջոցառումներով նախատեսվում է, որ ԱՀԱ կներդրվի փուլային՝ սկսած 2024թ-ից, իսկ 2023 թվականը համարվում է ԱՀԱ ներդրման նախապատրաստման տարի, որի ընթացքում պետք է իրականացվեն հիմնական և նվազագույն ծառայությունների փաթեթներում ներառվող առողջապահական ծառայությունների և նորմատիվների հաշվարկման մեթոդաբանության մշակում/վերանայում, ինչպես նաև դրանց հաշվարկում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ԱՀԱ փորձարկման փուլի ներդրմանը պատրաստ լինելու նպատակով, Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ է առողջապահական տվյալների հավաքագրման և վերլուծության իրականացում, համապատասխան մասնագետի ներգրավմամբ՝ սույն աշխատանքի նկարագրով նախատեսված գործողությունները սահմանված ժամկետներում իրականացնելու, ինչպես նաև ԱՀԱ ներդրման այլ միջոցառումներով նախատեսված ուղղություններով՝ առողջապահական տվյալների վերլուծության իրականացման նպատակով։
Ծրագիր