ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության լիցենզավորման ոլորտը կանոնակարգող օրենսդրության մշակման խորհրդատու

Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա` բժշկական օգնության և սպասարկման տեսակների համար անհրաժեշտ գույքային և տեխնիկական, ինչպես նաև մասնագիտական հագեցվածության պահանջների վերանայում, ըստ ստորև ցանկի. • արագ թեստերով սքրինինգային հետազոտությունների իրականացման ծառայությունների լիցենզավորման պայման-պահանջների առավելագույն պարզեցում, • բժշկական կազմակերպություններում բժշկական ծառայությունների որակի կառավարման բաժինների/պատասխանատուների պահանջի ներառում լիցենզավորման կարգերը սահմանող իրավական ակտերում, • բժշկական օգնության և սպասարկման, դեղատնային գործունեությանն իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերի փաստաթղթային ուսումնասիրություն, հայտերի և կից փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ուսումնասիրություն տեղում:

Ծրագիր