ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հետպատերազմյան վերականգնողական բուժում» թեմայով վիրտուալ սիմպոզիում
2021թ. հուլիսի 17-18-ը («Զում» հարթակ) տեղի կունենա Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի կողմից «Թերապիստներ Հայաստանի համար» կազմակերպության և Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի հետ համատեղ կազմակերպվող «Հետպատերազմյան վերականգնողական բուժում» թեմայով վիրտուալ սիմպոզիում: Սիմպոզիումի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 5 տեսական կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-20-31-68։
Ծրագիր