ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Զոոնոզ հիվանդություններ և «Մեկ առողջություն»» թեմայով դասընթաց
2021թ. հուլիսի 6-ից սեպտեմբերի 10-ը (կրկնողաբար) Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում՝ տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կազմակերպվող «Զոոնոզ հիվանդություններ և «Մեկ առողջություն»» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 12 տեսական կրեդիտ, դասընթացավարներ Լուսինե Պարոնյանին՝ ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, Անի Մանուկյանին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, Կարինե Գևորգյանին՝ ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, Անուշ Թունյանին՝ ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, Ռոբերտ Կավկասյանին՝ ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 094-96-19-77։
Ծրագիր