ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Առողջ և հիվանդ նորածինների վարումը առողջության առաջնային պահպանման օղակում» թեմայով 8-օրյա դասընթաց

2021թ. նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը (կրկնողաբար՝ «Զում» հարթակ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Մանկական հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող «Առողջ և հիվանդ նորածինների վարումը առողջության առաջնային պահպանման օղակում» թեմայով 8-օրյա դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 19 տեսական և 2 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Հովհաննես Ղազարյանին՝ ՇՄԶ 16 տեսական և 2 գործնական կրեդիտ, Կարինե Սարիբեկյանին՝ ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր