ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նորածնի խնամք և հիվանդությունների վարում առողջության առաջնային պահպանման օղակում» թեմայով դասընթաց

2022 թվականի փետրվարից (կրկնողաբար) , ՀՀ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից կազմակերպվում է «Նորածնի խնամք և հիվանդությունների վարում առողջության առաջնային պահպանման օղակում» թեմայով վերապատրաստման երկշաբաթյա (10 աշխատանքային օր) ՇՄԶ կրեդիատավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։ Այն կիրականացվի ԱԱԻ-ում և «Սլավմեդ» բժշկական կենտրոնում։ Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Մասնակիցներին կտրամադրվի 35 տեսական և 7 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Դասընթացը վարելու են․ Հովհաննես Ղազարյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի դոցենտ, «Սլավմեդ» ԲԿ-ի նեոնատալ ծառայության ղեկավար, բ.գ.թ., Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., Նվարդ Տեր-Ոսկանյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ, «Արբես» ԲԿ-ի զարգացման մանկաբույժ, Դասընթացը նախատեսված է․ Առաջնային օղակում երեխաների հսկողություն իրականացնող և նորածիններին արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող բժիշկների համար (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, նեոնատոլոգներ): Ունկնդիրների ակնկալվող թիվը՝ 10-15 մասնակից է։ Ունկդրի մասնակցությունը դասընթացին ամրագրվում է փաստաթղթային։ Դասընթացի ամբողջ ժամաքանակի առնվազն 90 տոկոսի մասնակցությունը վկայական ստանալու պարտադիր պայման է: Դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԱՆ ԱԱԻ, ուսումնական բաժին, հեռախոս՝ 010-23-53-10, Այլ տեղեկատվություն ստանալու համար կոնտակտային տվյալներն են․  Ծրագրի պատասխանատու՝ Հովհաննես Ղազարյան, հեռախոս՝ 091-36-95-98  Ամբիոնի վարիչ ՝ Կարինե Սարիբեկյան, հեռախոս՝ 091-41-98-94

Ծրագիր