2022թ․ հունվարից (կրկնողաբար) Երևանում (ՀՀ ԱՆ ԱԱԻ, «Էլիտմեդ» ԲԿ, «Շենգավիթ ԲԿ», «Արմենիա» ՀԲԿ, «ՄԻՄ» ԲԿ, «Սլավմեդ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի կողմից կազմակերպվող «Դիմածնոտային վիրաբուժության արդի հարցերը» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 106 տեսական և 65 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Հայկ Ենոքյանին՝ ՇՄԶ 62 տեսական և 65 գործնական կրեդիտ, Գևորգ Շահսուվարյանին՝ ՇՄԶ 12 տեսական և 61 գործնական կրեդիտ, Արեգ Սեպյանին՝ ՇՄԶ 18 տեսական և 61 գործնական կրեդիտ, Արթուր Հակոբյանին՝ ՇՄԶ 75 տեսական և 65 գործնական կրեդիտ, Լևոն Խաչատրյանին՝ ՇՄԶ 32 տեսական և 61 գործնական կրեդիտ, Լևոն Գալստյանին՝ ՇՄԶ 12 տեսական և 61 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
Ծրագիր