ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նախադիաբետ և շաքարային դիաբետ. կանխարգելման և կառավարման ժամանակակից մոտեցումները» թեմայով եռօրյա դասընթաց

2022թ. հունվարից կրկնողաբար ՀՀ մարզերում տեղի կունենա «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի և Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի հետ համատեղ կազմակերպվող «Նախադիաբետ և շաքարային դիաբետ. կանխարգելման և կառավարման ժամանակակից մոտեցումները» թեմայով եռօրյա դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 10 տեսական և 1 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Սուսաննա Ալեքսանյանին, Իրինա Մկրտիչյանին, Աննա Խաչատրյանին և Մարինե Վարդանովային՝ ՇՄԶ 10 տեսական և 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր