ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նորածնի խնամք և հիվանդությունների վարում առողջության առաջնային պահպանման օղակում» թեմայով վերապատրաստման երկշաբաթյա դասընթաց

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից շարունակաբար (առաջին դասընթացը կազմակերպվել է փետրվար ամսին) իրականացվում է «Նորածնի խնամք և հիվանդությունների վարում առողջության առաջնային պահպանման օղակում» թեմայով վերապատրաստման երկշաբաթյա (10 աշխատանքային օր) ՇՄԶ կրեդիատավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։ Այն կընթանա ԱԱԻ-ում և «Սլավմեդ» բժշկական կենտրոնում։ Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Մասնակիցներին կտրամադրվի 35 տեսական և 7 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Դասընթացը վարելու են․ Հովհաննես Ղազարյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․, «Սլավմեդ» ԲԿ-ի նեոնատալ ծառայության ղեկավար, ծրագրի պատասխանատու Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նվարդ Տեր-Ոսկանյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ, «Արբես» ԲԿ-ի զարգացման մանկաբույժ։ Դասընթացը նախատեսված է․ Առաջնային օղակում երեխաների հսկողություն իրականացնող և նորածիններին արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող բժիշկների համար (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, նեոնատոլոգներ): Դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտ, հետևյալ հեռախոսահամարներով․  055-88-44-37 ՝ Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյան, կամ  010-23-53-10 ՝ Ուսումնական բաժին; Դասընթացին մասնակցության հաստատման համար անհրաժեշտ է ԱԱԻ ներակացնել կամ nihpediatrics@gmail.com հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը․ 1. Անձնագրի և սոց․ քարտի կամ անհատականացման / ID քարտի սքանները 2. ԲՈՒՀ-ի ավարտական և մասնագիտական որակավորման դիպլոմների (ինտերնատուրա, օրդինատուրա), վերապատրաստումների վկայականների պատճեները։ Դասընթացը կմեկնարկի մայիսի սկզբին։ Ամբիոնի կողմից մասնակցության հաստատում ստանալուց հետո 2-շաբաթյա դասընթացի համար սահմանված վճարը՝ 40 000 դրամ։ Դասընթացին մասնակցության համար գործուղվելու դեպքում, գործուղման թերթիկը կհաստատվի ԱԱԻ-ի կադրերի բաժնի կողմից։

Ծրագիր