ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բժշկության առաջնորդություն» թեմայով դասընթաց

2022թ. ապրիլի 1-ից սեպտեմբերի 30-ը Երևանում (Բուզանդի 97/2) տեղի կունենա «Առաջնորդության զարգացման և ինովացիաների ակադեմիա» ՍՊԸ կողմից «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ հետ համատեղ կազմակերպվող «Բժշկության առաջնորդություն» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 75 տեսական կրեդիտ, միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 70 տեսական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Գևորգ Թամամյանին՝ ՇՄԶ 12 տեսական կրեդիտ, Զավեն Քոլոյանին՝ ՇՄԶ 9 տեսական կրեդիտ, Դավիթ Մելիք-Նուբարյանին՝ ՇՄԶ 7 տեսական կրեդիտ, Լիանա Ավետիսյանին՝ ՇՄԶ 9 տեսական կրեդիտ, Ստեփան Աթոյանին՝ ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, Տաթևիկ Հովակիմյանին՝ ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 095 770 372:

Ծրագիր