ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ/«Քանաքեռ Զեյթուն» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կազմակերպվող «Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 50 տեսական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Ռուբեն Ավդալբեկյանին՝ ՇՄԶ 18 տեսական կրեդիտ, Լիլիթ Մարտիրոսյանին և Անի Մինասյանին՝ ՇՄԶ 16 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար` 094 501 201:
Ծրագիր