ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ընդհանուր մոտեցումներ և պատկերացումներ էխոսրտագրության վերլուծության ասպարեզում» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Սրտաբանության ամբիոն, «Էրեբունի» ԲԿ, «Սրտաբանության» ԳՀԻ) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Ընդհանուր մոտեցումներ և պատկերացումներ էխոսրտագրության վերլուծության ասպարեզում» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 տեսական և 20 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Համլետ Հայրապետյանին՝ ՇՄԶ 26 տեսական և 20 գործնական կրեդիտ, Արամ Չիլինգարյանին՝ ՇՄԶ 15 տեսական և 10 գործնական կրեդիտ, Լուսինե Թունյանին՝ ՇՄԶ 15 տեսական և 10 գործնական կրեդիտ, Իննա Առաքելյանին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր