ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից ստեղծվել է «Բուժաշխատողների համար տուբերկուլոզի կառավարման հմտությունների ամրապնդում» թեմայով էլեկտրոնային դասընթաց, որը հասանելի է https://lessons.intime.am/hy/ հղումով։ Էլեկտրոնային դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 2 ինքնակրթության կրեդիտ, իսկ Էլեկտրոնային ուսուցողական նյութը պատրաստած մասնագետ Լուսինե Եղիազարյանին՝ ՇՄԶ 2 ինքնակրթության կրեդիտ, կտրվեն վկայականներ: 2022թ. մայիսի 21-22-ը Երևանում («Կոնգրես» հյուրանոց) տեղի կունենա Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Հայկական միջազգային ակնաբուժական 4-րդ գիտաժողով» Գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 11 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 099 218 740:
Ծրագիր