ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության եվ սելեկտիվ աբորտների կանխարգելումը՝ բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության եվ խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» թեմայով քննարկում
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԻ-ի մանկաբուժության ամբիոնի կողմից իրականացվելու է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության եվ սելեկտիվ աբորտների կանխարգելումը՝ բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության եվ խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» թեմայով 3-օրյա դասընթացի ուսումնական մոդուլի նախնական տարբերակի ընդլայնված քննարկում, որը տեղի կունենա ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում, 2022 թվականի ապրիլի 28-ին ժամը 15։00-17։00․ Մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտ, հետևյալ հեռախոսահամարով․ 055-88-44-37 ՝ Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյան
Ծրագիր