ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ապացուցողական բժշկության և ապացուցողական առողջապահության հիմունքները» թեմայով դասընթաց

2021-2023թթ. Երևանում (ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարան կամ առցանց՝ «Google Meet» և «Զում» ծրագրեր) տեղի կունենա Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Ապացուցողական բժշկության և ապացուցողական առողջապահության հիմունքները» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի¬¬րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 13 տեսական կրեդիտ, «Գիտական կլինիկական հետազոտությունների պլանավորման և անցկացման սկզբունքներ ու մեթոդաբանություն» ենթաբաժնի մասնակիցներին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, «Բժշկագիտական տեղեկատվության աղբյուրներ և դրանց որոնման եղանակներ» ենթաբաժնի մասնակիցներին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, «Բժշկագիտական տեղեկատվության ժամանակակից տեխնոլոգիաներ» ենթաբաժնի մասնակիցներին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, «Կենսավիճակագրության հիմունքները բժիշկների համար» ենթաբաժնի մասնակիցներին՝ ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, «Կենսաբարոյագիտության և բժշկական բարոյագիտության ժամանակակից խնդիրները» ենթաբաժնի մասնակիցներին՝ ՇՄԶ 5 տեսական կրեդիտ, «Առողջապահության և բժշկության չափորոշչավորում» ենթաբաժնի մասնակիցներին ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, «Ապացուցողական առողջապահություն» ենթաբաժնի մասնակիցներին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, իսկ դասընթացավարներ՝ Ռուբեն Հովհաննեսյանին ՇՄԶ 35 տեսական կրեդիտ, Ալբերտ Մարտիրոսյնաին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, Լիանա Քասյանին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, Գևորգ Գաֆարյանին՝ ՇՄԶ 1 տեսական կրեդիտ, Տիգրան Քամալյանին՝ ՇՄԶ 7 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 095 53-45-56:

Ծրագիր