ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից «Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 9 տեսական և 11 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Լազար Եսայանին՝ ՇՄԶ 2 տեսական և 2 գործնական կրեդիտ, Վահե Ազատյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 2 գործնական կրեդիտ, Վալերի Տատինցյանին՝ ՇՄԶ 3 տեսական և 4 գործնական կրեդիտ, Մարինա Մարգարյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 2 գործնական կրեդիտ, Գայանե Մանրիկյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 2 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր