ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցերը» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոն կամ առցանց՝ «Զում» հարթակ) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցերը» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 52 տեսական և 18 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Միքայել Նարիմանյանին՝ ՇՄԶ 19 տեսական և 5 գործնական կրեդիտ, Իրինա Դանիելյանին՝ ՇՄԶ 19 տեսական և 5 գործնական կրեդիտ, Արմինե Դանիելյանին՝ ՇՄԶ 9 տեսական և 3 գործնական կրեդիտ և Զարուհի Բաբլումյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 583 101:
Ծրագիր