ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ամբուլատոր պայմաններում դիմածնոտային հիվանդությունների ախտորոշումը և վիրաբուժական մեթոդներով բուժումը» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Ամբուլատոր պայմաններում դիմածնոտային հիվանդությունների ախտորոշումը և վիրաբուժական մեթոդներով բուժումը» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 24 տեսական և 24 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Գագիկ Հակոբյանին՝ ՇՄԶ 20 տեսական և 6 գործնական կրեդիտ, Աննա Պողոսյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 18 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 583 101:

Ծրագիր