ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ներքին հիվանդությունների արդի հարցերը» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, «Էրեբունի» ԲԿ, «Վարդանանց» ԲԿ, «Նաիրի» ԲԿ, «Իզմիրլյան» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Ներքին հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող «Ներքին հիվանդությունների արդի հարցերը» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 107 տեսական և 62 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Սուսաննա Մանուկյանին՝ ՇՄԶ 28 տեսական և 11 գործնական կրեդիտ, Արմինե Սանամյանին՝ ՇՄԶ 24 տեսական և 16 գործնական կրեդիտ, Մարի Ղասաբօղյանին՝ ՇՄԶ 24 տեսական և 16 գործնական, Մարինե Պետրոսյանին՝ ՇՄԶ 36 տեսական և 22 գործնական կրեդիտ, Տանյա Ալավերդյանին՝ ՇՄԶ 21 տեսական և և 12 գործնական կրեդիտ և Վահան Մուկուչյանին՝ ՇՄԶ 28 տեսական և 11 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար` (010) 235 310

Ծրագիր