ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հետքովիդային բազմահամակարգային ախտահարումները, թերապիա և ռեաբիլիտացիա» թեմայով կոնֆերանս
2022թ. մայիսի 17-19-ը Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի կողմից Թերապևտների եվրասիական ասոցիացիայի և Բժիշկների ամբուլատոր ռեաբիլիտացիայի ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող «Հետքովիդային բազմահամակարգային ախտահարումները, թերապիա և ռեաբիլիտացիա» թեմայով կոնֆերանս: Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 21 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար` 091 31 83 15:
Ծրագիր