ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ժամանակակից վիրաբուժական հեպատոլոգիա» թեմայով դասընթաց

2022թ. մայիսի 20–ին Երևանում (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Վիրաբուժական հիվանդությունների և նորարարական վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի կողմից կազմակերպվող «Ժամանակակից վիրաբուժական հեպատոլոգիա» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, դասընթացավար Խաչատուր Բադալյանին ՇՄԶ 1 տեսական կրեդիտ և Դմիտրի Գրանովին՝ ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 235 310։

Ծրագիր