ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ֆունկցիոնալ և էսթետիկ ռինովիրաբուժություն» թեմայով դասընթաց
2022 թ․-ից (կրկնողաբար) Երևանում («Մեդլայն» ԲԿ, «Տոնոյան» ԲԿ «Արաբկիր» ԲԿ, 8-րդ ՔԿՀ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի կողմից կազմակերպվող «Ֆունկցիոնալ և էսթետիկ ռինովիրաբուժություն» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 27 տեսական և 40 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Կարեն Պետրոսյանին՝ ՇՄԶ 12 տեսական և 23 գործնական կրեդիտ, Պարույր Անտոնյանին՝ ՇՄԶ 8 տեսական և 17 գործնական կրեդիտ, Զարուհի Խաչատրյանին՝ ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, Կարեն Բաղդասարյանին՝ ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
Ծրագիր