ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գերձայնային ախտորոշման արդիական հիմունքները վերարտադրողական բժշկությունում» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար (յուրաքանչյուր շաբաթ օր) Երևանում (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրս՝ Կորյուն 2, Հ. Հակոբյան 3/15) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Գերձայնային ախտորոշման արդիական հիմունքները վերարտադրողական բժշկությունում» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 տեսական և 35 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավար Կարինե Թոխունցին՝ ՇՄԶ 30 տեսական և 35 գործնական, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 583 101։
Ծրագիր