ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բուժօգնության որակ։ Բուժօգնության որակի կառավարման համակարգ» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Բուժօգնության որակ։ Բուժօգնության որակի կառավարման համակարգ» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 20 տեսական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Մարինե Մարդիյանին՝ ՇՄԶ 7 տեսական կրեդիտ, Լուսինե Դանիելյանին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, Կարինե Սարիբեկյանին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, Սամվել Սողոմոնյանին՝ ՇՄԶ 1 տեսական կրեդիտ, Մերի Տեր–Ստեփանյանին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 583 101:
Ծրագիր