ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Զարգացման մանկաբուժություն» թեմայով 3-օրյա գիտագործնական սեմինար

2022թ. հունիսի 8-10-ը Երևանում («ԱրԲեՍ» ԱԿ) տեղի կունենա «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից «ԱրԲեՍ» ԱԿ-ի հետ համատեղ կազմակերպվող «Զարգացման մանկաբուժություն» թեմայով 3-օրյա գիտագործնական սեմինար: Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 11 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամարներ՝ 010 262 100, 091 571 179։

Ծրագիր